Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ»

«ԵՐԿԻՐ» օրաթերթ
11.04.2008

Մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկում տպագրել էինք «Ապաստան խնդրում են նաեւ Հայաստանից» հոդվածը, որում ներկայացրել էինք «Փախստականների եւ ապաստանի մասին» նոր օրենքի նախագծի կարեւոր դրույթները, նշել, թե օրենսդրական որ բացերն են նոր օրենք կազմելու անհրաժեշտություն առաջացրել:

Օրենքը, որ մշակել են ՀՀ միգրացիոն գործակալությունը, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարը եւ փախստականների դանիական խորհուրդը, արդեն արժանացել է կառավարության հավանությանն ու շուտով կքննարկվի խորհրդարանում:

Մեր հոդվածին արձագանքեց եւ օրենսդրական նախաձեռնությունը կարեւորեց ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի իրավական հարցերի գծով փոխպաշտոնյա Արմինե Կարախանյանը:

«Հայաստանում փախստականների եւ ապաստանի ոլորտում օրենսդրությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, սակայն օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում դիտարկումներ եղան, եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրենքը զարգացման ու ավելի բարելավման կարիք ունի:
Ուսումնասիրությունը կատարվել է ոչ միայն համապատասխան օրենքի շուրջ, այլեւ բոլոր ոլորտներում` առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության:

2005 թվին այդ ուսումնասիրությունը բացահայտեց որոշ բացեր, ուստի կազմվեց ապաստանի մասին նոր օրենքի նախագիծ»,- ասաց Ա. Կարախանյանը` իր խոսքը հիմնավորելով նրանով, որ եթե մենք մինչեւ 1999 թվականը գործ ունեինք Ադրբեջանից եկած փախստականների հետ, եւ նրանց վերաբերյալ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի գործունեությունը վերաբերում էր Հայաստանում քաղաքացիություն ընդունելուն նրանց աջակցելուն, 1999-ից սկսած մինչ օրս մեծանում է ՀՀ-ում ապաստան հայցողների թիվը:

«Վերջին տարիների ընթացքում տարածաշրջանային իրավիճակները հանգեցրին այն բանին, որ մեծ թվով իրաքահայեր մուտք գործեցին Հայաստան: Բացի դրանից, լիբանանա-իսրայելյան հակամարտության հետեւանքով եւս որոշակի խմբեր եկան Հայաստան: Ապաստան հայցողների մեջ կան նաեւ ոչ հայեր, որոնք տարբեր երկրներից են` Իրաք, Իրան, Սոմալի, Սուդան:
Այդ միտումները նկատի ունենալով` անհրաժեշտ է նոր օրենք ունենալ»,- բացատրեց Ա. Կարախանյանը:

Ըստ նրա` այս օրենքը միտված է կանոնակարգելու եւ սահմանելու բոլոր միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտները: Այսինքն` փորձ է արվել այս օրենքում ներառել փախստականների հիմնարար իրավունքները եւ փախստականների պաշտպանության սկզբունքները, ինչպես նաեւ հաշվի առնել ոլորտում տեղի ունեցած միջազգային բոլոր զարգացումները:

Ա. Կարախանյանը հույս հայտնեց, որ Ազգային ժողովը կընկալի այս օրենքի ընդունման կարեւորությունը, քանի որ Հայաստանը շրջապատված է այնպիսի երկրներով, որտեղից հնարավոր են փախստականների հոսքեր, եւ անհրաժեշտ է, որպեսզի մենք պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012