Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» օրաթերթ
19-10-2007

Հայաստանի Հանրապետության նախագահը 2007 թվականի սեպտեմբերի 28 — ին հրամանագիր է ստորագրել 2007 թ. հոկտեմբեր—դեկտեմբեր ամիսներին 2007 թվականի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին։ ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը։

ՀՀ դատախազության եւ ոստիկանության համակարգերի քննիչների վարույթում քննվում են բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 327—րդ հոդվածի 1—ին մասով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ, որոնցով հետախուզում է հայտարարվել այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր նախկինում խուսափել են ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զինակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան դատախազություն, ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայել ՀՀ զինված ուժերում։

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զինակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը։

Դիմում ենք նաեւ զինակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ ապրել եւ արարել հայրենի հողի վրա։

Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջեւ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նույնպես նախատեսված է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ, համաձայն որի՝ օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո մեկամսյա ժամկետում տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաեւ նա ստանում է զինվորական գրքույկ եւ հաշվառվում է պահեստազորում։

Անհրաժեշտ տեղեկությունների եւ աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 58—32—81 հեռախոսահամարով։


 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012