Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՄԵՐՈՆՔ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՆ»

«ԵՐԿԻՐ» օրաթերթ
11-04-2008

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների` անցյալ տարի Հայաստանի 3925 քաղաքացի ապաստանի հայց է ներկայացրել` հիմնականում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի իշխանություններին:

2006 թվականի համեմատ` ներկայացված հայցերի թիվը վեց տոկոսով նվազել է: Մեր քաղաքացիները, որպես ապաստան փնտրելու երկիր, ամենաշատը գերադասում են Ֆրանսիան, քանի որ այդ պետությունը մեր երկրի քաղաքացիներից պաշտոնապես թվով 1924 հայցի դիմում է ստացել:

Այնուհետեւ մերոնց համար գերադասելի են համարվում Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան:
Համեմատության համար նշենք, որ 2000-2001 թվերին մեր երկրից ապաստան հայցողների թիվը եղել է 8500-ից 9000:

Ըստ նույն աղբյուրի` անցյալ տարի ամբողջ աշխարհում 338 հազար 300 ապաստանի հայցադիմում է եղել, որոնք ներկայացվել են շուրջ 51 երկրների իշխանություններին: 2006 թ. համեմատությամբ` 10 տոկոս աճ է գրանցվել, մինչդեռ 2000 թվականից ի վեր շուրջ 5 տարի ամբողջ աշխարհում նվազում էին ապաստանի հայցադիմումները:

Աճի հիմնական «մեղավորը» Իրաքի դեպքերն են. վերոնշյալ 10 տոկոսից 8-ը բաժին է ընկնում իրաքցիների կողմից ապաստանի դիմումներին: Անցյալ տարի Իրաքի քաղաքացիները տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանին, ներկայացրել են 45 հազար 200 դիմում: Ի դեպ, 2000 թվականին ամբողջ աշխարհում ապաստան ստանալու հայցադիմումները 650 հազար են եղել:

Ն.Պ.


 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012