Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՆՈՐ ՈՐԱԿ»

«Հայոց աշխարհ» օրաթերթ
15.04.2008

Միգրացիոն գործընթացներում Անկախության հաստատումից ի վեր, միգրացիոն գործընթացներում լուրջ տեղաշարժեր են կատարվել:

90-ականների սկզբի համեմատ, այսօր ոչ միայն Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների շարժն է փոխվել՝ տարեցտարի դրական սալդոյի արձանագրմամբ, ոչ միայն Հայաստանից տարբեր պատճառներով արտագաղթողներն ու օտար երկրներում բախտ որոնողներն են նվազել, այլեւ վերջին տարիներին մեր պետությունն ինքն է դարձել ապաստան տրամադրող երկիր։

Համաձայն տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ, «արդեն 1000-ից ավելի օտարերկրյա քաղաքացիներ են դիմել մեզ ապաստանի խնդրանքով։ Նրանք Իրաքից եւ Իրանից են, Աֆղանստանից, Թուրքիայից, Սոմալիից եւ Սուդանից»։ Դիմողները ոչ միայն հայեր են, այլեւ օտարներ։

Այն, որ Հայաստանը եւս սկսել է օտարների համար դիտարկվել որպես ապաստան տրամադրելու առումով վստահելի երկիր, լուրջ խորհրդածելու տեղիք է տալիս։ Դա ոչ միայն նշանակում է, որ ապաստան հայցողների եւ փախստականների պաշտպանության հարցերում առաջընթաց ունենք, այլեւ մեր երկրի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ օտար պետությունների քաղաքացիները Հայաստանից ապաստան սկսեցին հայցել այն ժամանակ (բացի 90-ականների սկզբին Ադրբեջանից մազապուրծ Հայաստան եկած հայերից), երբ մեզանում ուղեւորափոխադրումների առումով ի հայտ եկան դրական միտումներ։

Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը, որի քաղաքացիները ապաստան էին հայցում եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից, հանկարծ ինքը վերածվեց ապաստան տրամադրող երկրի։

Ինչ խոսք, այս դեպքում մեր տարածաշրջանում Հայաստանի գրաված դիրքն էլ նշանակություն ունեցավ, բայց ավելի կարեւոր էր, որ մեր երկիրը օրենսդրական առումով պատրաստ էր ապաստան տրամադրող երկիր լինելուն։

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի իրավական հարցերի գծով փոխպաշտոնյա ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ դիտարկմամբ. «Հայաստանում փախստականների եւ ապաստանի ոլորտում օրենսդրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն օրենքի գործնական կիրառման ընթացքը եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրենքը զարգացման եւ բարելավման կարիք ունի»։

Ըստ Ա.Կարախանյանի. «2005թ. կատարված ուսումնասիրությունը այս բնագծում բացահայտեց որոշ բացեր, ուստի կազմվեց ապաստանի մասին օրենքի նոր նախագիծ, որը միտված է կանոնակարգելու եւ սահմանելու միջազգային եւ տարածաշրջանային չափանիշները»։

Ապաստանի մասին նոր օրենքի անհրաժեշտությունը մեզանում մեծապես առկա է (վստահաբար, Ազգային ժողովը կգիտակցի դրա կարեւորությունը), քանի որ Հայաստանը շրջապատված է այնպիսի երկրներով, որտեղից հնարավոր են փախստականների նոր հոսքեր։ Մի քանի տարի առաջ չէինք կարող կանխատեսել, որ Հայաստանը կարող է, անհրաժեշտությունից ելնելով, ապաստան տրամադրել ոչ միայն իրաքահայերին, այլեւ իրաքցիներին, լիբանանա-իսրայելական հակամարտության հետեւանքով ապաստան հայցողներին։

Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ




Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012