Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Հայերը չեն ցանկանում վերադառնալ. Գագիկ Եգանյան

Tert.am | 25.06.09

Ռուսաստանում բնակվող հայերը նույնիսկ ճգնաժամի պայմաններում նախընտրեցին մնալ այդ երկրում։ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության կանխատեսումները, որ ճգնաժամի արդյունքում Ռուսաստանից շուրջ 150 հազ. հայ կկորցնի աշխատանքն ու ստիպված կլինի վերադառնալ Հայաստան, չեն իրականացել։ Այսօր «Նովոստի Արմենիաե մամուլի սրահում Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ տարեսկզբին իրենց արած կանխատեսումը չի իրակականացել, և վերադարձողների մեծ ներհոսք տեղի չի ունեցել։ Ըստ նրա` Ռուսաստանում նույնիսկ աշխատանք կորցնելու պայմաններում, մարդիկ փորձում են գտնել ավելի ցածր վարձատրությամբ աշխատանք և չվերադառնալ։
Թեև չարագույժ կանխատեսումը, որ Ռուսաստանում բնակվող հայերը կվերադառնան, չի իրականացել, սակայն ճգնաժամի պատճառով էապես կրճատվել է ՌԴ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։
Եգանյանն ասաց, թե կոնկրետ թվերի չի տիրապետում, բայց մոտավոր գնահատականով այդ մարցկանց թիվը շուրջ 30 հազ. է։
«Հայաստանից տարեկան արտագնա աշխատանքի է մեկնում 60-70 հազ. մարդ։ Մենք կանխատեսում ենք, որ այս տարի այդ թիվը կարող է կրճատվել կիսով չափ։ Հայաստանում հստակ հաշվառում և վիճակագրություն չի իրականացվում, թե որքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, իսկ ներկայացված թվերը հավաքվել են սոցհարցումների արդյունքում։ Եթե մենք ցանկանում ենք հստակ իմանալ, թե որքան մարդ է մեկնել ժամանակավոր աշխատանքի, պետք է սոցհարցում անենք»,- նշեց Եգանյանը։

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012