Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Արժե՞ արդյոք «հանձնվել» օտարերկրյա պետություններում

Ի՞նչ է նշանակում «հանձնվել» օտարերկրյա պետություններում

Իրականում այսպես կոչված՝«հանձնվելը» ոչ այլ ինչ է, եթե ոչ ապաստան տրամադրելու հայցի ներկայացում:

Որքանո՞վ է ռեալ արևմտաեվրոպական երկրներում ապաստանի հայցի տրամադրման հավանականությունը ՀՀ քաղաքացիների դեպքում

ՀՀ քաղաքացիների դեպքում քաղաքական կամ այլ պատճառներով, այդ թվում նաև իբր հայ-ադրբեջանական խառը ամուսնություններով պայմանավորված հետապնդումների լեգենդը արևմուտքում այլևս լուրջ չի ընդունվում: «Հանձնվելու» պատրաստ ՀՀ քաղաքացիներին սպասում են իրենց գործը լավ իմացող խիստ պաշտոնյաներ, որոնց նպատակը իրենց երկրում ապօրինի հայտնված անձանցից օր առաջ ազատվելն է:

Կարելի՞ է արդյոք ապաստան ստանալ սոցիալ-տնտեսական պայմանների փաստարկի հիման վրա

Ապաստանի տրամադրման հարցում ոչ մի երկրում ծանր սոցիալ-տնտեսական պատճառների փաստարկը հիմք չի ընդունվում:

Ո՞վքեր են անօրինական միգրանտները

Անօրինական միգրանտներն այն օտարերկրացիներն են, ովքեր այս կամ այն երկրի տարածք են մուտք գործում, բնակվում, աշխատում կամ զբաղվում որևէ այլ գործունեությամբ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելով: Անօրինական միգրանտի կարգավիճակում կարող է հայտնվել այն օտարերկրյա քաղաքացին, ով տվյալ երկիր մուտք գործելիս, կամ դրանից հետո, խախտել է այդ երկրի իմիգրացիոն օրենքները:

Որո՞նք են անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները

Անօրինական միգրանտին մուտքի երկրներում սպառնում են այնպիսի հավանական հետևանքներ, ինչպիսիք են.
- անընդհատ վարչաիրավական հետապնդումները,
- շահագործումը,
- մեկուսացումը,
- խտրականությունը,
- սոցիալ-տնտեսական դժվարությունները
- տեղական իշխանությունների կողմից տուգանումը և երկրից արտաքսումը՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում երկիր մուտք գործելու արգելմամբ, Շենգենյան երկրի դեպքում՝ մնացած անդամ պետությունների տարածքներ նույնպես:

Ինչպե՞ս կարելի է առավելագույնս պաշտպանվել մարդկանց օտարերկրյա պետություններ տեղափոխող ֆիրմաների/անհատների խաբեությունից

Խորհուրդ է տրվում՝
- չօգտվել «էժան» ծառայություններից, քանի որ որևէ փաստաթղթի կամ տեղեկանքի բացակայությունը կարող է հետագայում շատ ավելի մեծ ծախսերի կամ մուտքի երկրից վտարման պատճառ դառնալ.
- տեղափոխման միջնորդ ընկերություններին չվճարել կանխիկ: Վճարումները կատարել բանկերում (բանկային հաշվի բացակայությունը արդեն կասկածելի է).
- խուսափել անանուն և անվճար ինտերնետային էջերից: Չհավատալ ֆիրմաներում աշխատող փաստաբանների տարածած լուրերին, թե իրենք հավատարմագրված են այս կամ այն հյուպատոսությունում և խոստանում են կազմակերպել օրինական իմիգրացիա հստակ ժամկետներում. հյուպատոսությունները փաստաբանների կամ ֆիրմաների չեն հավատարմագրում.
- ունենալ բոլոր փաստաթղթերի պատճեները, իսկ արտերկիր մեկնելուց առաջ բոլոր հիմնական փաստաթղթերի պատճեները՝ լուսանկարների հետ միասին, թողնել հարազատների մոտ:


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012