Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերաբնակվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար

Ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում վերաբնակեցումը

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև դեռևս 1997թ. կնքվել էր համաձայանգիր «Կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին»:

Համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 1999թ.ի մարտից, սակայն, դրա կիրարկման կարգն ապահովող փաստաթղթերի բացակայության պատճառով այն չէր գործում:
2003թ.-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև ստորագրվեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» 1997թ.-ի օգոստոսի 29-ին ստորագրված համաձայնագրի իրականացման կարգի մասին» Արձանագրությունը, որն ապահովում է նշված համաձայնագրի կիրարկումը:

Ու՞մ վրա է տարածվում այդ Համաձայնագիրը

Համաձայնագրի գործողությունը տարածվում է ՌԴ-ում մշտապես բնակվող այն ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների վրա, ովքեր ցանկանում են մշտական բնակության նպատակով տեղափոխվել (վերաբնակվել) Հայաստանի Հանրապետություն:

Ի՞նչ պայմաններ են նախատեսվում վերաբնակների համար

Ըստ համաձայնագրի՝ Կողմերը նպաստավոր պայմաններ են ստեղծում վերաբնակների համար՝ մասնավորապես շարժական գույքի տեղափոխման, անձնական սեփականությունը հանդիսացող ունեցվածքի վաճառքի կամ այլ կերպ տնօրինման, դրամական միջոցների դուրսբերման, դրամական ավանդների և ակտիվների փոխադրման, իրենց օգտագործմանը տրամադրված գույքի փայավճարը վաղաժամկետ մուծելու և այդ գույքի սեփականության իրավունքը ձևակերպելու և այլ հարցերում:

Ի՞նչ արտոնություններ են տրվում վերաբնակներին

Ամենակարևոր արտոնությունը վերաբերում է Կողմերի տարածք ներկրելիս և այնտեղից դուրս բերելիս վերաբնակների և նրանց ընտանիքների անդամների անձնական գույքը մաքսային տուրքերի վճարումներից, հարկերից, դրա հետ կապված գանձումներից և այլ սահմանափակումներից ազատմանը: Վճարումներից և մաքսատուրքերից ազատվում են նաև դուրս բերվող դրամական միջոցները և փոխանցվող դրամական ավանդները, բացառությամբ այն վճարներից, որոնք կատարվում են փոխանցման համար մատուցված ծառայությունների դիմաց:

Ու՞մ պետք է դիմել վերաբնակվելու նպատակով

Անհրաժեշտ է դիմել ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական ծառայություններ հետևյալ հասցեներով՝

  • ՌԴ-ում ՀՀ դեսպանություն — Մոսկվա, Հայկական նրբանցք, տուն 2,
    — հեռ. 924-12-69, 924-32-43
    — Էլ.փոստ՝ info@armem.ru


  • ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսություն — Սանկտ Պետերբուրգ, Դեկաբրիստների 22,
    — հեռ. 311-72-36


  • ՌԴ-ում ՀՀ հյուպատոսական կետ Սոչիում — հեռ. 40- 70- 70

  • ՌԴ-ում ՀՀ հյուպատոսական կետ Ռոստովում — հեռ. 536-454

Ե՞րբ է տրվում վերաբնակվելու թույլտվությունը

Նշված մարմիններում կգրանցեն Ձեր դիմումը և կիրականացնեն համաձայնագրի պայմաններին դրա համապատասխանության ստուգումը: ՌԴ-ից Ձեր ելքը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում, դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 ամիս հետո, Ձեզ կտրվի համապատասխան փաստաթուղթ` վերաբնակվելու թույլտվություն, որն իրավունք կտա Ձեզ օգտվելու համաձայնագրով սահմանված արտոնություններից:

Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012