Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀՀ-ում ժամանակավոր ապաստանի վկայականի տրման կարգը և նկարագիրը հաստատելու մասին»

Ընդունվել է 2003թ. հունվարի 9-ին: Որոշումը սահմանում է վկայականի գործողության ժամկետը, վկայականում անձի մասին նշվող տվյալները, վկայականից օգտվելու, այն փոխելու կամ լիազոր մարմին հանձնելու, լիազոր մարմնի կողմից հաշվառման իրականացման և գրանցման  մատյանների վարման կարգն ու պայմանները:

«ՀՀ-ում ժամանակավոր ապաստան տալու հարցերով զբաղվող լիազոր պետական մարմին ճանաչելու մասին»

Ընդունվել է 2003թ. հունվարի 15-ին: Ըստ որոշման՝ ապաստանի հարցերով զբաղվող լիազոր մարմին է ճանաչվում ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն):

«ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու կարգը հաստատելու մասին»

Ընդունվել է 2003թ. հունվարի 20-ին: Որոշումը սահմանում է ինչպես փախստական ճանաչելու համար օրենքով  նախատեսված պահանջներին համապատասխանող, այնպես էլ այդ պահանջներին չհամապատասխանող դիմումատուներին ժամանակավոր ապաստան տալու ընթացակարգը, ինչպես նաև կարգավորում է մինչև սույն իրավական ակտի ուժի մեջ մտնելը ՀՀ-ում գտնվող դիմումատուների հետ կապված հարաբերությունները:

«ՀՀ-ում բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգին հավանություն տալու մասին»
Հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 24 արձանագրային որոշմամբ: Հայեցակարգը ներառում է ՀՀ միգրացիոն իրավիճակի բնութագիրը, միգրացիոն գործընթացների պետական կարգավորման նպատակները և սկզբունքները, գերակա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
«ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու կարգը սահմանելու մասին»

Ընդունվել է 2007թ. սեպտեմբերի 20-ին: Որոշումը սահմանում է լիազոր մարմինը, այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացու կողմից հայտարարության ներկայացման թույլատրելի ժամկետը և հայտարարությանը կցվող փաստաթղթերը:

«ՀՀ սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին»

Ընդունվել է 2008թ. փետրվարի 7-ին: Որոշումը սահմանում է  սահմանապահների կողմից մինչև առանձին հանգամանքներ կամ անձանց ինքնությունը պարզելը օտարերկրացիներին տարանցիկ գոտում գտնվող հատուկ կացարաններում ընդունման և նրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը, նկարագրում է հատուկ կացարանի համար ընդունելի պայմանները, ինչպես նաև կարգավորում է սննդի ապահովման և բուժօգնության տրամադրման հետ կապված հարցերը:

«Ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության ու պահման կարգի և ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 3-ի 407-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

Ընդունվել է 2009թ  նոյեմբերի  19-ին: Որոշմամբ հաստատվում է ապաստան հայցողների ժամանակավոր  տեղավորման պետական «Հատուկ կացարան» կազմակերպության գործունեության կարգը:

«Ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսապահովման պայմաններ տրամադրելու կարգը հաստատելու մասին»
Ընդունվել է 2009թ  նոյեմբերի  19-ին: Համաձայն որոշման` հաստատվում է ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելու և կենսապահովման պայմաններ տրամադրելու կարգը:
«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը հաստատելու մասին»
Ընդունվել է 2009թ նոյեմբերի 26-ին: Որոշմամբ տրվում է  փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը և սահմանվում այդ փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը:
 
«Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթ տալու կարգը հաստատելու մասին»
Ընդունվել է 2009թ դեկտեմբերի 11-ին: Որոշումը տալիս է փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և սահմանում փաստաթղթի տրման  ընթացակարգը:
«ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայություն աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

Ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 17-ին: ՀՀ կառավարությունը որոշում է ստեղծել  ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկ`  ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի վերակազմակերպման /առանձնացման/ եղանակով: Որոշմամբ միաժամանակ հաստատվում է հիմնարկի կանոնադրությունը, որում ամփոփված են դրույթներ Ծառայության գործառույթների, հիմնարկի կառավարման, աշխատակազմի խնդիրների, նրա կառուցվածքի, կառավարման և գույքի վերաբերյալ:

«Կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու մասին»

Ընդունվել է 2010թ. հունվարի 21-ին։ Որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին կամ փախստականներին)` իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները:

 

 

 

 

 

 

 


 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012