Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

Ընդունվել   է 1995թ.-ի նոյեմբերի  6-ին: Օրենքը սահմանում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման, ազգությամբ հայերի կողմից պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիության ձեռք բերման կարգը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

ՀՀ սահմանադրությունից  երկքաղաքացիությունն  արգելող  դրույթը  հանելուց հետո,  երկքաղաքացիության  թույլատրման   նորմի  կիրարկումն  ապահովելու նպատակով   2007թ.-ի փետրվարի 26-ին  ընդունվեցին  հետևյալ  օրենքները։                                                                      
                                                                              
• «Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիության  մասին» Հայաստանի  Հանրապետության   օրենքում   փոփոխություններ  և լրացումներ  կատարելու մասին»

Ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին: Օրենքն ամրագրում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարված կամ այլ պետության քաղաքացիություն ընդունած անձանց ՀՀ քաղաքացի ճանաչելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող նոր պահանջների, ինչպես նաև երկքաղաքացի համարվող անձանց շրջանակի, նրանց իրավունքների և պարտականությունների, 1995թ. հունվարի մեկից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած և այլ պետության քաղաքացիություն ընդունած անձանց կողմից այդ մասին լիազոր մարմնին հայտնելու վերաբերյալ դրույթներ:
                     
• «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»

Ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին: Օրենքն ամրագրում է քրեական պատասխանատվություն այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, սակայն սահմանված ժամկետում ՀՀ կառավարության լիազոր մարմին չհայտնած ՀՀ քաղաքացու նկատմամբ, ով զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացիների համար:
                  

• «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում   լրացում  կատարելու  մասին»
Ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին: Օրենքն սահմանում է վարչական տուգանքի չափը ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու, սակայն սահմանված ժամկետում ՀՀ կառավարության լիազոր մարմին չհայտնելու դեպքում:

• «Հայաստանի  Հանրապետության  ընտրական օրենսգրքում  փոփոխություններ  և լրացումներ  կատարելու մասին»

Ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին: Օրենքն ամրագրում է ՀՀ ընտրությունները միայն ՀՀ տարածքում անցկացնելու պահանջը` բացառելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում նախկինում անցկացվող ընտրությունները,  սահմանում է ՀՀ և միաժամանակ այլ պետության քաղաքացի  հանդիսացող անձանց ընտրություններին մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև բացառում այլ պետության քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորության թեկնածության առաջադրումը:

«Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին: Օրենքը կարգավորում է ՀՀ- ում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու հիմքերը, կարգը, այդպիսի իրավունք ստանալու դիմումի մերժման, տրված իրավունքի դադարեցման պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող այլ հարաբերություններ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2001 թվականի հոկտեմբերի 5-ին: Օրենքը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար սահմանում է հետևյալ արտոնությունները՝

ա) այն անձինք, ովքեր իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ ճանաչվել են վարձակալ, ազատվում են այդ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի նոտարական վավերացման համար սահմանված պետական տուրքի վճարումից.

բ) այն անձինք, ովքեր սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող բնակելի տարածքները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են վարձակալ իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ, ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2001թ.-ի նոյեմբերի 20-ին: Օրենքը կարգավորում է պետական սահմանի հատման կանոնները, սահմանային վերահսկողության իրականացման կարգը, պետական սահմանով անձանց բացթողնման կարգը:
«Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2001թ.-ի նոյեմբերի 20-ին: Օրենքը սահմանում է ՀՀ սանմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը:
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանների սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2002 թվականի նոյեմբերի 20-ին: Օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար ՀՀ պետբյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով ՀՀ տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոտեջատիպ տները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2003թ. մարտի 17-ին: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուuափած) ու 27 (պահեuտազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Փաստաթուղթը սահմանում է յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց վճարման ենթակա գումարների չափերը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Ընդունվել է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրենքը կարգավորում է օտարերկրացիների՝ ՀՀ մուտք գործելու, ՀՀ տարածքում գտնվելու և բնակվելու, զբաղվածության, ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկելու, ՀՀ-ից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ:
,,Փախստականների և ապաստանի մասին,, ՀՀ օրենք

Ընդունվել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Ավելի վաղ` 1993 թվականին, ՀՀ-ն միացել է «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիային և նրա՝ 1967 թվականի Նյու-Յորքի Արձանագրությանը: Օրենքը սահմանում է ՀՀ տարածքում ապաստան հայցողների և փախստականների իրավունքներն ու պարտականությունները, նշում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության լիազորությունները, հաստատում ապաստանի և ժամանակավոր պաշտպանության ընթացակարգերը:

 

 

 

 

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012