Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Ո՞ր հիվանդություններով համավճարի կիրառմամբ 18 և ավելի բարձր տարիքի անձինք կարող են ստանալ անվճար հիվանդանոցային բուժօգնություն:
Երեւան քաղաքի բուժհիմնարկներում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնություն ստանալիս  18 և ավելի բարձր տարիքի անձանց նկատմամբ առանձին հիվանդությունների դեպքում կիրառվում է  համավճար:

Այդ հիվանդություններն են`
  • պարոքսիզմալ տախիկարդիա (նախաինֆարկտային վիճակ).
  • հիպերտոնիկ կրիզ.
  • հեմոֆիլիա.
  • շիճուկային հիվանդություն.
  • սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ.
  • սուր պոլինեյրոպաթիաներ (Գիյեն-Բարեի) պարալիչի զարգացումով.
  • սուր երիկամային անբավարարություն.
  • երիկամային խիթ.
  • սուր միզակապություն.
  • ցրտահարություն`1-ին 2-րդ և 3-րդ աստիճանի.
  • գլաուկոմայի սուր նոպա.
  • ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն.
  • տեսողական օրգանի տրավմաներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում.
  • պնևմոթորաքս/հիդրո,հեմո, պիո,սպոնտան/.
  • սեպսիս.
  • սուր որովայն, օղակված ճողվածք, պերիտոնիտ.
  • արտաքին և ներքին ( երակային և զարկերակային) դիֆուզ. արյունահոսություններ, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնություն.
  • խոշոր ոսկրերի թարմ կոտրվածքներ (փակ և բաց)` բեկորների տեղաշարժով.
  • վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների (քիթ, ականջ, շրթունք և այլն) լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ, դեմքի և մարմնի սուր տարածուն վերքեր հյուսվածքների դեֆեկտով.
  • անոթային անեւրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ.
  • գանգուղեղի, ողնուղեղի և ողնաշարի վնասվածքներ ( սուր շրջանում).
  • սուր հիդրոցեֆալիա.
  • հրազենային թափանցող վնասվածքներ` կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով.
  • մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ` 1-ին աստիճանի` մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի` մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ` մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով.
  • սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, սուր սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ էպիդիդիմիտ, ամորձու հավելման, հիդրատիդի մեռուկացում):



Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012