Նորությունների արխիվ

    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապրիլ, 2017
Հուլիս 25, 2012 - Միգրացիոն հարցերով սեմինար Գավառում
Ս/թ հուլիսի 24-ին Գավառում Եվրամիության օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն Միգրացիոն  պետական  ծառայության  հետ համագործակցությամբ նախաձեռնել  էր միգրացիոն հարցերով սեմինար սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, զբաղվածության տարածքային կենտրոնների և տեղական ՀԿ-ների ներկայացուցչների համար: Սեմինարի նպատակն  էր  տեղական ինքնակառավարման  մարմինների`  միգրանտների  հետ  առնչվող աշխատակիցներին, ինչպես  նաև ոլորտում  աշխատող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել  միգրացիայի ոլորոտում Հայաստանի Հանրապետության կողմից վարվող քաղաքականության առանաձնահատկություններին, նոր զարգացումներին,  ԵՄ հետ  ՀՀ  հարաբերությունների  շրջանակներում  ձևավորված  նոր իրողություններին, անկանոն  միգրացիայի և թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի, ՀՀ-ից միգրացիայի՝ այդ թվում աշխատանքային միգրացիայի, կանոնակարգման և կարգավորման խնդիրներին: