Նորությունների արխիվ

    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապրիլ, 2017
Հուլիս 20, 2012 - Կայացավ միգրացիոն հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը
Ս/թ հուլիսի 20-ին կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ.-ի գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին միգրացիայի և ապաստանի քաղաքականության ինստիտուցիոնալ կազմակերպման ԵՄ փորձը, ՀՀ-ում միգրացիոն քաղաքականության համակարգման, իրականացման և վերահսկողություն իրականացնող պետական մարմինների գործառութային վերլուծությունը, ինչպես նաև քննարկվեցին ԵՄ փորձի հիման վրա քաղաքացիական ծառայության սկզբունքով գործող միգրացիոն քաղաքականության համակարգման, իրականացման և վերահսկողության գործառույթակազմակերպական (ինստիտուցիոնալ) առավել նախընտրելի մոդելի ընտրության հետ կապված հարցեր: Նկատի ունենալով, որ 2012թ.-ի աշնանը մեկնարկելու է ԵՄ-ի Թվինինգ ծրագիրը, որի առջև դրված խնդիրներից մեկը ուղղակիորեն առնչվում է քննարկվող հարցերից ինստիտուցիոնալ մոդելների ընտությանը, հանձնաժողովը որոշում ընդունեց մեկ անգամ ևս անդրադառնալ խնդրին Թվինինգ ծրագրի` հիշատակված մասի կատարման հաշվետվությունը ստանալուց հետո: