Նորությունների արխիվ

    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հոկտեմբեր, 2014
Սեպտեմբեր 17, 2011 - Քաղաքացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են անկանոն միգրացիայի հարցերով
ԵԱՀԿ երևանյան գրասենյակում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ անկանոն միգրացիայի հարցերին նվիրված քննարկում: Մասնակցում էին Հայաստանում գործող տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը խնդրի վերաբերյալ հանդես եկավ հաղորդմամբ, որից հետո ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակում: Մասնակիցներին տեղեկացվեց, որ լրամշակված փաստաթուղթը առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն:
Անկանոն միգրացիայի դեմ պայքարի հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրների շարքում, ինչն ինքնին վկայում է, որ այն պետության համար ունի կարևորագույն նշանակություն: