Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
![]() Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ: |
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեպտեմբեր, 2010
Փետրվար 9, 2010 - ԵՄ-ն օժանդակելու է Հայաստանի միգրացիոն վիճակագրական համակարգի կատարելագործմանը 2010թ.-ի փետրվարի 3-ին և 8-ին Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի միգրացիոն վիճակագրության գնահատման առաքելությամբ ԵՄ փորձագետների հետ: Միգրացիոն հարցերով փորձագիտական առաքելությունը իրականացվում է Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD, Վիեննա). կողմից իրականացվող MIEUX ծրագրի (միգրացիա, ԵՄ փորձաքննություն) շրջանակներում։ MIEUX ծրագիրն ուղղված է միգրացիայի բնագավառում կարիքների գնահատմանը, կառուցվածքային վերլուծությանը, տվյալների հավաքագրման ներդաշնակեցմանը, թեմատիկ գիտաժողովների և սեմինարների, աշխատանքային հանդիպումների, դասընթացների, ուսուցողական այցերի կազմակերպմանը: Հանդիպման ընթացքում Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման պետական համակարգում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ Միգրացիոն պետական ծառայության ստեղծումը և այդ մարմնի գործառույթները։ Անդրադարձ կատարվեց նաև միգրացիոն իրավիճակին, միգրացիայի կառավարման ոլորտի օրենսդրական ակտերին և պատասխանատու կառույցներին, ինչպես նաև միգրացիայի ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների հավաքագրմանը։ Քննարկվեցին նաև առաջիկայում Երևանում կայանալիք միգրացիոն վիճակագրությանն առնչվող աշխատաժողովի և կլոր-սեղան քննարկման օրակարգն ու կազմակերպչական հարցերը։ Փորձագետները Ծրագրի շրջանակներում ունեցել են նաև հանդիպումներ միգրացիոն վիճակագրության հետ առնչություն ունեցող ՀՀ մի շարք գերատեսչությունների մասնագետների հետ: |
|