Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության մասին

ԽՍՀՄ փլուզումը և նոր պետությունների առաջացումն ուղեկցվեցին աննախադեպ միգրացիոն տեղաշարժերով: Մեզ մոտ այդ երևույթն առանձնապես մեծ չափեր ընդունեց, քանի որ դրա վրա ազդող «բնական» գործոններին գումարվեցին նաև Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկական զտման քաղաքականությունը և սանձազերծած պատերազմը, ինչպես նաև 1988թ. աղետալի երկրաշարժը: Այդ տարիներին Հայաստանում իրենց ապաստանը գտան մազապուրծ եղած շուրջ 420 հազար փախստականներ, որոնց գումարվեցին ՀՀ սահմանամերձ տարածքներից հրետակոծությունների պատճառով բնավեր եղած 72 հազար ներքին տեղահանվածներ: Սպիտակյան աղետալի երկրաշարժի հետևանքով Հայաստանից էվակուացվեցին շուրջ 200.000 տուժյալներ:

Հանրապետությունն իր անկախության առաջին օրվանից բախվեց մեկ միլիոնից ավելի անօթևան մնացած մարդկանց սոցիալական խնդիրների թնջուկին: Հետագայում սոցիալ-տնտեսական իրողություններով պայմանավորված սկիզբ առավ բնակչության զանգվածային արտագաղթը: Տարբեր գնահատականների համաձայն՝ սկսած 1992թ. Հայաստանը լքած բնակչության թիվը տատանվում է 900.000-1000000-ի շրջանակներում: Հսկայածավալ արտագաղթը և նրա բացասական հետևանքները հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա, այդ երևույթի կարգավորումը դարձրեցին պետության համար առաջնահերթ կարևորության խնդիր, ուստի և պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1999թ. ստեղծվեց միգրացիոն հիմնահարցերով համակողմանի զբաղվելու առաքելություն ունեցող գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն: Վերջինիս ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության տեղաշարժերի և հետբախումային խմբերի նկատմամբ պետության վերաբերմունքն իրավիճակով թելադրված առանձին «վթարային», «հակահրդեհային» միջոցառումների իրականացումից վերածվեց ամբողջական, հետևողական քաղաքականության, որի հիմնական նպատակն էր առավելագույնս ներդաշնակել պետության, հասարակության առանձին խմբերի և միգրացիոն հոսքերում ներառված անհատների շահերը՝ վերջիններիս համար ապահովելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում ամրագրված նորմերը:

2005թ.-ին ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած կառուցվածքային բարեփոխումների արդյունքում վարչությունը ներառվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում՝ որպես միգրացիոն գործակալություն: Գործակալության գործառույթների ոլորտն իր մեջ համընդհանուր հնչեղություն ունեցող փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրներից բացի, ներառում է նաև արտաքին աշխատանքային միգրացիան, վերաբնակեցումը, ՀՀ-ից արտագաղթած բնակչության վերադարձի ծրագրերի մշակումն ու իրականացումը, և տարաբնույթ այլ հարցեր: Հետևապես, գործակալության կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներից են՝ փախստականների հարցերի, ապաստան հայցողների, միգրացիոն ծրագրերի բաժինները։




Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012