Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Կայքի հիմնական բաժինները

Այս ուղեցույցի նպատակն է կայքի այցելուներին առավել մանրամասն ներկայացնել կայքի բոլոր բաժինները և ընձեռնվող հնարավորությունները, դրանցից լիարժեքորեն օգտվելու արդյունավետությունն առավելագույնի հասցնելու նպատակով:

Կայքի հիմնական բաժինները հասանելի են երեք խումբ մենյուների միջոցով:

Առաջինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից.

  • ՍԿԻԶԲ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
  • ՈՒՂԵՑՈՒՅՑ
  • ՆՅՈՒԹԵՐ. Այս բաժնում կարող եք գտնել հայկական մամուլում հրապարակված միգրացիայի խնդիրներին նվիրված զանազան նյութեր և հոդվածներ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից մշակվող ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐԸ, ինչպես նաև ՏՈՒՆԴԱՐՁ ֆիլմաշարի ֆիլմերի կրճատ տարբերակները:
  • ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. Այս բաժինը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացին գործակալության պաշտոնական կայքէջն է, որտեղ կարող եք գտնել տեղեկություններ գործակալության կառուցվածքի և գործունեության, ինչպես նաև մշտապես թարմացվող վիճակագրական տվյալներ Հայաստանի միգրացիոն իրավիճակի վերաբերյալ:

Երկրորդ բաժինը, որն իրենից ներկայացնում է կայքի ձախ մասում գտնվող ուղղահայաց մենյուն, իր հերթին բաղկացած է երկու հիմնական մասերից: Վերևում հայտնվում են տարբեր բաժինների ենթամենյուները, եթե այդպիսիք առկա են: Ներքևի հատվածն ամբողջապես նվիրված է միգրանտներին առավել հետաքրքրող հարցերին՝ ըստ ոլորտների (առողջապահություն, կրթություն, զինապարտություն և այլն): Ներկայացված են այս կամ այն ոլորտին վերաբերող առավել արդիական և սուր հարցերը և դրանց պատասխանները: Ենթաբաժնի նպատակն է բարձրացնել միգրանտների և, ընդհանրապես, կայքի այցելուների իրազեկությունը միգրացիայի հետ առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ, ինչն առավել անհրաժեշտ է հատկապես Հայաստան վերադառնալու վերաբերյալ որոշում ընդունելուն պատրաստ միգրանտներին, որոնք տեղեկությունների պակաս ունեն Հայաստանի ներկայիս իրավիճակի, ներկայացված ոլորտների կարգավորման արդի օրենսդրության և գործելակերպերի վերաբերյալ:

Կայքի երրորդ բաժնի ընձեռած հնարավորություններից կարող եք օգտվել միայն կայքէջի աջ մասում գտնվող ԳՐԱՆՑՈՒՄ դաշտում գրանցվելուց հետո:

  Նոր գրանցվող այցելուները, «Գրանցվել» հղումը սեղմելով, կարող են լրացնել իրենց անձնական տվյալները և ընտրել համապատասխան գաղտնաբառ, որից հետո հնարավորություն ստանալ (արդեն գրանցված այցելուներին նման) մուտք գործելու իրենց անձնական էջ, որի հնարավորությունները ներկայացվում են ստորև:

Գրանցման ընթացքում կարող եք օգտագործել գաղտնանուն, չլրացնել այն բաժինները, որոնք կհամարեք ոչ անհրաժեշտ: Կայքէջը ապահովում է Ձեր անձնական տվյալների անձեռնմխելիությունն ու Ձեր անանունությունը:

ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ բաժին

ՎԵԲ ՏՈՄՍ: Վեբ տոմսը ՀՀ տարածքային կառավարության նախարարության միգրացիոն գործակալությանը դիմելու յուրահատուկ եղանակ է, որի դեպքում պահպանվում է քաղաքացիների դիմումներին և նամակներին պատասխանելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու ժամկետները: Այսուհանդերձ վեբ տոմսով հարցում կատարելու այս եղանակն ունի որոշակի առավելություններ՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների հետ: Ավելին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի համապատասխան հրահանգի համաձայն, սույն կայքէջի միջոցով միգրացիոն գործակալությանն ուղղված հարցումները ներքին փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով կարող են ուղղորդվել այլ նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներ, որտեղ օրենքով սահմանված ժամկետներում կպատասխանեն հարցմանը և պատասխանը կուղարկվի Ձեզ:

  Վեբ տոմս ստեղծելու համար անհաժեշտ էսեղմել համապատասխան հղմանը, որի արդյունքում կհայտնվի հետևյալ պատուհանը.

 

«Հեղինակը» և «թեման» դաշտերը լրացնելուց հետո «նկարագրություն» դաշտում պետք է ներմուծել հարցը, որին կարելի է կցել նաև ցանկացած ֆայլ «կից ֆայլը» դաշտի միջոցով: Ընդ որում «նկարագրություն» դաշտում տեքստը կարելի է ներմուծել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչի համար ստեղնաշարի կառավարման հավելյալ ծրագրերի անհրաժեշտություն չկա: Հայերեն գրելու համար անհրաժեշտ է windows օպերացիոն համակարգում (բացի Windows Vista-ից) նախօրոք ապահովել հայերեն լեզվի սպասարկման հնարավորությունը (Control Panel\Regional and Languages Options\Languages\Supplemental language support\install files for complex script and right-to-left languages (including Thai).

Գրանցված այցելուները կարող են նաև նոր վեբ տոմս ստեղծել կայքի ամենավերևի ձախ անկյունում զետեղված «Ստեղծել վեբ տոմս» հղման միջոցով:

Ստեղծված տոմսն ուղարկվում է միգրացիոն գործակալության կայքէջը սպասարկող աշխատակցին, որը պարտավոր է օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել հարցմանը՝ անհրաժեշտության դեպքում հարցում կատարելով նաև այլ նախարարությունների լիազորված անձանց:

Ձեր կողմից արդեն բացված վեբ տոմսերը կարող եք գտնել անձնական էջ բաժնի «ցուցադրել բաց տոմսերը» հղման միջոցով:

Այն վեբ տոմսերը, որոնցում բարձրացված հարցին միգրացիոն գործակալության կողմից տրվել է պատասխան, գունանշվում են նշանով: Եթե ստացված պատասխանը ամբողջական չէ, և ցանկություն ունեք լրամշակել հարցը կամ անհրաժեշտություն է առաջացել գործակալությանը տրամադրել հավելյալ տեղեկություններ (այդ թվում նաև կցվող ֆայլերի տեսքով), անհրաժեշտ է սեղմել բաց տոմսի թեմայի վրա, որի արդյունքում կբացվի պատուհան, որը և թույլ կտա Ձեզ լրամշակել տոմսը:

Տոմսը համարվում է «բաց», քանի դեռ միգրացիոն գործակալության կողմից տրված պատասխանը Ձեզ չի գոհացրել: Տոմսում տրված հարցերին լիարժեք պատասխան ստանալուց հետո սեղմեք «փակել» կոճակը, որը կփոխի տոմսի կարգավիճակը:

Փակված վեբ տոմսերին կրկին կարող եք անդրադառնալ «ցուցադրել փակված տոմսերը» հղման միջոցով: Բացվող բաժնում կարող եք տեսնել միգրացիոն գործակալության հետ նամակագրության ողջ պատմությունը:

Այն դեպքում, երբ անհրաժեշտություն կա հրատապ կարգով կապ հաստատել միգրացիոն գործակալության աշխատակցի հետ, այս կամ այն հարցին օպերատիվ լուծում տալու համար, գրանցված այցելուները կարող են սեղմել անձնական էջ բաժնի «ուղիղ կապ» հղում: Նույն կոճակը կարող եք գտնել նաև կայքէջի ամենավերին կենտրոնական մասում:

Եթե այդ պահին միգրացիոն գործակալության օպերատորը միացած է ցանցին, ազատ է և պատրաստ է պատասխանելու Ձեր հարցումներին, ապա հայտնված պատուհանում ուղիղ կապի (on-line chat) ռեժիմում կարող եք հաղորդակցվել վերջինիս հետ և տալ Ձեզ հուզող հարցերը: Հաշվի առնելով կայքէջը սպասարկող օպերատորների սահմանափակ թիվը և Հայաստանի և Ձեր գտնվելու վայրի միջև ժամային գոտիների հնարավոր տարբերությունը, այս ծառայությունից օգտվելը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել Ձեզ կամ տվյալ պահին լինի անհնար, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Այդպիսի դեպքերում առաջարկում ենք օգտվել ՎԵԲ ՏՈՄՍԻ ընձեռած հնարավորություններից:

Ժամանակի իրական ռեժիմում հաղորդակցության պատմությունը պահվում է մինչև հաջորդ հաղորդակցության մեկնարկը, որը նախաձեռնելուց առաջ կայքի կողմից հարցում է կատարվում՝ պե՞տք է արդյոք շարունակել նախորդ հաղորդակցությունը, թե՞ անհրաժեշտ է սկսել նորը:

«Անձնական» բաժնում կարող եք փոխել Ձեր անձնական տվյալները և ընտրել նոր գաղտնաբառ:

Հուսով ենք կայքէջի ընձեռած հնարավորությունները լավագույն կերպով կծառայեն ձեր նպատակներին:

Մաղթում ենք բարի վերադարձ:

 

 

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012