Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

«Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության և համապատասխան կարողությունների հզորացմանը» եռամյա ծրագրի ամփոփ նկարագրություն


«Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության և համապատասխան կարողությունների հզորացմանըե եռամյա ծրագիրը Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ իրականացվում է 2007թ-ի հունվարի 1-ից Բրիտանական խորհրդի երևանյան գրասենյակի (British Council), ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության (ՀՀ ՏԿՆ ՄԳ) և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնե (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպության սերտ համագործակցությամբ:

Նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու խնդիրներով: Նախ՝ պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր բնակչության միգրացիան, գուցեև փոքր ծավալներով, այնուամենայնիվ շարունակվում է: Մասնագետների գնահատմամբ հանրապետությունից գաղթած բնակչության թիվը կազմում է շուրջ մեկ միլիոն մարդ: Նման արտագաղթը բազմաթիվ խնդիրներ և հարցեր է դնում ինչպես պետության, այնպես էլ հասարակության առջև և պահանջում, որ անհապաղ ձեռնարկվեն գործուն քայլեր ստեղծված իրավիճակը բարելավելու, արտագաղթի սոցիալական, տնտեսական և իրավական պատճառների վերացման և դրա թողած հետևանքների վրա դրական ներգործություն ունենալու ուղղությամբ:

Երկրորդ՝ վերջին տարիներին գրանցվում է մեկնողների համեմատ վերադարձողների թվի աճ, ուստի առաջ է գալիս մեկ այլ անհրաժեշտություն՝ խթանել միգրացիոն հոսքերի՝ հարաբերականորեն դրական միտումը և դարձնել այն կայուն գործընթաց:

Ծրագիրը նպատակ ունի՝

  • կանխարգելել անօրինական միգրացիան.
  • աջակցել վերադարձի և վերաինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացմանը.
  • միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին ու սկզբունքներին:

Ծրագրի խնդիրներն են՝

  • բարձրացնել հանրության իրազեկման մակարդակը անօրինական միգրացիայի և դրա ռիսկերի ու հետևանքների մասին,
  • արտասահմանում գտնվող մեր քաղաքացիներին ներկայացնել հայաստանյան ներկա իրականությունն ու հնարավորությունները՝ վերադարձը խթանելու տեսանկյունից,
  • հզորացնել ՀՀ ՏԿՆ ՄԳ ինստիտուցիոնալ, խորհրդատվական և տեխնիկական կարողությունները,
  • ստեղծել վերադարձող միգրանտների հետ կապի՝ հեռախոսային թեժ-գծի սկզբունքով աշխատող համակարգ,
  • ապահովել արդյունավետ երկխոսություն միգրացիոն քաղաքականություն մշակող և իրականացնող կազմակերպությունների և շահագրգիռ հասարակական կառույցների միջև,
  • խթանել միջազգային իրավունքներին համահունչ միգրացիոն քաղաքականության մշակումը, որտեղ հաշվի կառնվեն հայաստանյան ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը,
  • ձևավորել հասարակական կառույցների հետ պետական կառավարման մարմինների համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ:

«Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության և համապատասխան կարողությունների հզորացմանը» ծրագիրը բաղկացած է միմյանց լրացնող երեք հիմնական բաղադրիչներից.

Բաղադրիչ 1: Հասարակական գիտակցության փոփոխությանն ուղղված հեռուստատեսային քարոզարշավ

Այսօր արտասահման մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներից շատերն անտեղյակ են անկանոն միգրացիայի արդյունքում առաջացող հիմնախնդիրների և դրանց հետևանքների մասին: Իրենց հերթին արդեն իսկ Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիները ևս տեղեկացված չեն, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանում և ինչպիսի օժանդակություն նրանք կարող են ստանալ պետության կողմից: Բացը լրացնելու համար ծրագրի շրջանակներում նկարահանվելու և հեռարձակվելու են միգրացիոն խնդիրներին նվիրված կարճամետրաժ հեռուստատեսային ֆիլմեր, թոք-շոուներ և հեռուստաբանավեճեր:

Բաղադրիչ 2: Վերադարձին և վերաինտեգրմանն աջակցող ինստիտուտի կարողությունների հզորացում

Հայաստանից մեկնած բազմաթիվ քաղաքացիների մոտ առկա է իրենց հնարավոր վերադարձին առնչվող այս կամ այն հարցի վերաբերյալ տեղեկատվության ակնհայտ պակաս: Դրանցից հիմնականներն են՝ փաստաթղթեր, զբաղվածություն, սոցիալական աջակցություն, առողջապահական ծառայություններ, կրթական հիմնախնդիրներ, զինվորական ծառայություն:

Քանի որ հնարավոր հարցերի շրջանակը բավականին լայն է, իսկ մեր քաղաքացիներին ժամանակավորապես ընդունած երկրների աշխարհագրությունը՝ խիստ ընդարձակ, ապա հնարավոր չէ առաջացած կամ առաջացող հարցերին տեղում լուծում տալ: Այդ իսկ պատճառով, որպեսզի ողջ աշխարհով մեկ սփռված ՀՀ-ից մեկնած անձինք կարողանան ամբողջական տեղեկատվություն ստանալ միգրացիային առնչվող ցանկացած հիմնախնդրի վերաբերյալ, ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում ՀՀ ՏԿՆ ՄԳ ներքո հիմնվել է Միգրանտներին աջակության կենտրոն, որտեղից ինտերնետային կայքի (որտեղ դուք այժմ գտնվում եք), ուղիղ համացանցային կապի միջոցով միգրանտներին կտրվեն համապատասխան սպառիչ պատասխաններ վերջիններիս հուզող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Կենտրոնը գտնվում է անմիջական կապի մեջ ՀՀ պետական կառավարման մյուս մարմինների հետ, ուստի միգրանտների կողմից բարձրացված ցանկացած «ոչ ստանդարտե խնդրի պատասխանը կտրվի իրավասու ինստիտուտների հետ խորհրդակցելուց հետո:

Բաղադրիչ 3: Քաղաքականության շուրջ երկխոսության հաստատում

Այսօր անհրաժեշտություն կա մշակել միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ, հայաստանյան միգրացիոն իրողություններով պայմանավորված համապատասխան միգրացիոն քաղաքականություն: Դրա համար անհրաժեշտ է, որպեզի Հայաստանում որոշում կայացնող տարբեր մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտների միջև երկխոսություն ծավալվի:

Այս իսկ նպատակով պարբերաբար հրավիրվում են կլոր սեղաններ և աշխատանքային քննարկումներ պետական և ոչ պետական սեկտորների կառույցների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ: Քննարկման են դրվում ամենասուր հարցերն ու խնդիրները, մշակվում են իրավական ակտերի նախագծեր, քաղաքականության շուրջ քննարկումների համառոտագրեր, փորձագիտական վերլուծություններ և այլն:

 

 

 

 


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012