Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Ո՞ր դեպքում է տրվում տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով:
Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչեւ 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեuտազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:

Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապեu ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվում պահեuտազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում զինվորական հաշվառումից:


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012