Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.    դիմում (այլ պետություններում դիմումի ձևը տրամադրվում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից).
2.    անձնագիրը  և  դրա  պատճենը.
3.    35 x 45 մմ չափսի  6 լուսանկար.
4.    տեղեկանք  առողջական վիճակի մասին.
5.    տեղեկանք  դատվածության  մասին` անձի  քաղաքացիության  երկրից, իսկ  քաղաքացիություն  չունենալու  դեպքում ճամփորդական փաստաթուղթ տված  երկրից.
6.    ծննդյան  վկայականը  և դրա պատճենը.
7.    ամուսնության  վկայականը  և  դրա  պատճենը.
8.    ամուսնու անձնագիրը  և դրա  պատճենը կամ տեղեկանք   ամուսնու  քաղաքացիության մասին.
9.    իր  երեխայի  ծննդյան  վկայականը և  դրա  պատճենը, կամ  ՀՀ  քաղաքացիությունը հաստատող  վկայականը և դրա  պատճենը,  կամ  ՀՀ  քաղաքացու  անձնագիրը   և  դրա  պատճենը.
10.    հայկական ծագումը  հաստատող փաստաթուղթը` ծնողի /պապի  կամ տատի կամ  քրոջ կամ  եղբոր/ ծննդյան վկայականը  և  դրա  պատճենը  կամ ազգությունը  հաստատող այլ փաստաթուղթ.
11.    տեղեկանք  վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ում  մշտապես բնակվելու մասին.
12.    քաղաքացիություն  չունեցող անձի կացության  վկայականը և  դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթ և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և  դրանց  պատճենները:


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012