Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Օտարերկրյա պետության բոլո՞ր քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, արդյո՞ք այդ իրավունքից կարող են օգտվել միայն ծագումով հայերը:
Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7)  օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Ըստ նույն օրենքի` ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ և ՀՀ քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր անձ  իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապեսuբնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:

Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար.
3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012