Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Ո՞ր դեպքում է հնարավոր ԲՈՒՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից քննություն հանձնել:
Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան  ավարտական փաստաթղթում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):

«Բանասիրութjուն  (ռուսաց լեզու և գրականություն, օտար լեզու)»  մասնագիտության (Երևանի լեզվաբանական համալսարանում) համար սահմանված հայոց լեզվի (գրավոր) փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր):

«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված հայոց լեզվի  (գրավոր)  փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից  (գրավոր):

Սակայն  ստորև թվարկված  մասնագիտությունների  դեպքում  հայոց լեզվի  քննությունը  պարտադիր  է.
  • «Միջազգային հարաբերություններ»,
  • «Լրագրություն»,
  • «Հայոց լեզու և գրականություն»,
  • «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն»,
  • «Մանկավարժություն և հոգեբանություն»,
  • «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա»,
  • «Տիֆլոմանկավարժություն»,
  • «Սուրդոմանկավարժություն»,
  • «Օլիգոֆրենոմանկավարժություն»,
  • «Լոգոպեդիա»,
  • «Թարգմանչական գործ»

Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012