Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Ո՞ր դեպքերի վրա չի տարածվում պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն:
Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր - պոլիկլինիկական բժշկական օգնությունը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա`
  • բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հետազոտություններ.
  • վարորդական իրավունք ստանալու համար մատուցվող ծառայություններ.
  • դեկրետիվ կոնտինգենտի /սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում / բժշկական հետազոտություններ (վճարումն իրականացնում է գործատուն` համաձայն «ՀՀ բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի հոդված 20-ի, ըստ որի` աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների իրականացման ծախսերը հատուցում են գործատուները).
  • 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված անձանց համար` տնային պայմաններում` համաձայն բժշկի նշանակման, բուժքրոջ կողմից իրականացվող պրոցեդուրաներ (մ/մ, ն/ե ներարկումներ և այլն).
  • 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց աշխատանքի ընդունվելու համար կատարվող նախնական բժշկական քննություններ.
  • արտերկիր մեկնելու համար առողջական վիճակը հավաստող տեղեկանքների տրամադրում.
  • հիվանդի ցանկությամբ այլ սպասարկման տարածքում խորհրդատվություն և հետազոտություններ.
  • մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնություն (այս ծառայությունն անվճար է միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար):



Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012