Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից


  • Եվրոպական միության պատվիրակության վեբ կայք

  • Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Օգտակար հղումներ

Թանկագին հայրենակիցներ,

Եթե դուք արդեն այս ինտերնետային էջում եք, ապա Հայաստան վերադառնալու և հայրենիքում հաստատվելու հարցերով տեղեկություններ քաղելու կարիք ունեք: Եթե մտածել եք հայրենիք վերադառնալու մասին, բայց մինչ այժմ չեք դիմել այդ քայլին, եթե բռնել եք օտար երկրի ճամփան՝ գուցեև փորձելով խուսափել Հայաստանի այն ժամանակվա ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, իսկ այսօր հայտնվել եք ավելի դժվար կացության մեջ, մի խոսքով, եթե դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ ցանկանում եք կամ ստիպված եք վերադառնալ, ապա այս ինտերնետային կայքը Ձեզ համար է:

Կայքում զետեղված են նյութեր, որոնք, մեր կարծիքով, կարող են օգտակար լինել ինչպես վերադարձի, այնպես էլ հայրենիքում վերահաստատման գործընթացն ավելի արագ կազմակերպելու հարցերում: Եթե չեք կարողանում գտնել ձեր հարցի սպառիչ պատասխանը, ապա կարող եք ուղիղ կապ հաստատել Հայաստանի պատկան մարմինների իրազեկ մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն:

Տունդարձ ֆիլմաշարի այս և մնացած ֆիլմերը ներկայացված են «Տեսանյութեր» բաժնում:

«Տունդարձ» կայքը 2008թ. դեկտեմբերին կայացած «Էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցույթի» շրջանակներում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «էլեկտրոնային կառավարում» անվանակարգում:


Նորություններ
Հուլիս 25, 2012
Հուլիս 25, 2012
Հուլիս 20, 2012
Հուլիս 11, 2012